«Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոնի սաները հանդս եկան հաշվետու համերգով

«Զարթոնք» պարային անսամբլը և «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոնի սաները սույն թվականի հունիսի 22-ին հանդես եկան համերգային ծրագորվ` հանրությանը ներկայացնելով մեկ տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները:
Համերգը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, բաղկացած երկու բաժնից` ժամը 15:00 և 19:00:


2013 - 2014ԹԹ. ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ
2014թ հունիսի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոնի 2013-2014թթ հաշվետու համերգը, ուր ներկայացվեց կենտրոնի մեկ տարվա աշխատանքը: Համերգի ընթացքում 4-14 տարեկան երեխաները ծնողների և հյուրերի առջև հանդես եկան հայկական և այլ ժողովուրդների ազգային պարերով:

Համույթը ներկայացավ նոր գունեղ հագուստներով, իսկ կենտրոնի պարուսույցների կողմից բեմադրված նոր ելույթները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ «Զարթոնք» պարային անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանը ջանք ու եռանդ չի խնայում ազգային պարարվեստի զարգացման գործում: Համերգը նշանակալից էր նաև նրանով, որ «Զարթոնք» պարային համույթի պրոֆեսիոնալ կատարողների կողքին, նույն բեմում հանդես եկան իրենց առաջին քայլերը կատարող սկսնակները:
Համերգին ներկա էին պարարվեստի նվիրյալներ՝ Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության նախագահ Կարեն Գևորգյանը, բազմաթիվ արտիստներ և հյուրեր:

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին «Զարթոնք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանի անձնվեր աշխատանքը և ստեղծագործական նոր վերելքներ մաղթեցին կենտրոնին:


ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
 
Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված Անկախության 22ամյակին նվիրված համերգին նոր և բազմաբովանդակ բեմադրությամբ իր մասնակցությունն ունեցավ «ԶԱՐԹՈՆՔ» պարային անսամբլը, որն արժանացավ հանդիսատեսի հավանությանը: Ղուկաս Ղուկասայանն իր աշխուժությամբ և եռադով բեմադրում է պարային յուրօրինակ համարներ, որը բեմում ցուցադրում են նրա սաները:


ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
 
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը կազմակերպեց տոնական միջոցառումներ մայրաքաղաքի տարբեր վայրերում: «ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթը պարային համարներով հանդես եկավ Աջափնյակ համայնքի Հ. Թումանյանի անվան զբոսայգում:


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
«ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթը գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանի գլխավորությամբ մարտի 8-ին, ավանդույթին համաձայն, համերգով հանդես եկավ Երևանի թիվ 1 տուն ինտերնատում, ուր ճակատագրի բերումով հայտվնել են բազմաթիվ մայրեր ու տատիկներ:

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ



2012թվաիկանի հուլիսի 13-ին «ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթը Վրաստանում մասնակցեց հայ-վրացական միջազգային փառատոնին: Այն տեղի ունեցավ Թբիլիսի քաղաքի «ԱՐՏ-ՀՈԼԼ» համերգասրահում, որտեղ «ԶԱՐԹՈՆՔ»-ը ներկայացրեց հայկական և տարբեր ժողովուրդների պարեր:
Այնուհետև «ԶԱՐԹՈՆՔ»-ը մեկնեց 5-օրյա հանգստի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ



Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորական միությունը 2012թ. մայիսի 23-ին 25-149 զորամասում կազմակերպեց միջոցառում նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին և Արցախի հաղթանակին, ուր հրավիրված էր «ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթը:
Փայլուն ելույթից հետո «ԶԱՐԹՈՆՔ»-ն արժանացավ երկրապահ կամավորական միության պատվոգրին, իսկ անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանը պարգևատրվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ, որը նրան հանձնեց ՀՀ երկրապահ կամավորական միության վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

ՀՈՎՍԵՓ ՇԱՄԱՄՅԱՆ 85



2011թ. Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՈՎՍԵՓ ՇԱՄԱՄՅԱՆԻ 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին հանրապետության մյուս պարախմբերի կողքին իր մասնակցությամբ հանդես եկավ «Զարթոնք» պարախումբը:
2010-2011ԹԹ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ

2011թ հուլիսի 7-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության կենտրոնի 2010-2011թթ հաշվետու համերգը, ուր ներկայացվեց կենտրոնի մեկ տարվա աշխատանքը: Գունագեղ համերգի ընթացքում 4-14 տարեկան երեխաները ծնողներին և հյուրերի առջև հանդես եկան հայկական և այլ ժողովուրդների ազգային պարերով: Համերգը նշանակալից էր նրանով, որ «Զարթոնք» պարային համույթի պրոֆեսիոնալ կատարողների կողքին, նույն բեմում հանդես եկան իրենց առաջին քայլերը կատարող սկսնակները:
Համերգին ներկա էին պարարվեստի նվիրյալներ՝ «ԲԵՐԴ» պարային անսամբլի գլխավոր բեմադրիչ, Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության նախագահ Կարեն Գևորգյանը, վաստակավոր արտիստ Սուրեն Գյանջումյանը, Մուրադ Հակոբյանը, Արտուշա Կարապետյանը, Բորիս Գևորգյանը և Գագիկ Կարապետյանը:
Շնորհակալական իր խոսքում Կարեն Գևորգյանը բարձր գնահատեց «Զարթոնք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանի անձնվեր աշխատանքը և ստեղծագործական նոր վերելքներ մաղթեց կենտրոնին:
 


 
© 2011 ‹‹ԶԱՐԹՈՆՔ›› պարային համույթ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության